Խոտ գյուղ տանող ճանապարհը սկսել են ասֆալտապատել

15-07-2021
Հ-46-Խոտ, կմ0+000-կմ1+963 ճանապարահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ընթացքի մեջ են խճային հիմքի տեղադրման, հարթեցման, խտացման և ասֆալտբետոնե խառնուրդի տեղադրման աշխատանքները: Շուտով կսկսվի մայթերի ասֆալտապատումը։
Սյունիքի մարզով անցնող ճանապարհահատվածը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։
Կապալառուն է «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։
Այս ճանապարհի վերականգնումը կարևոր է ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ այդ տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերի ավելացման տեսակետից։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին