Լծեն-Տաթև ավտոճանապարհին մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

15-07-2022
Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհին մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են հողային պաստառի կառուցման, ճանապարհի պրոֆիլավորման և այլ աշխատանքներ։
 
Այս ճանապարհի ընդհանուր երկարությունը 19.9կմ է։ Այն վերակառուցվում է 2 կապալառու կազմակերպությունների՝ «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ների կողմից։ Տաթև-Լծեն 19.9կմ հատվածը վերակառուցելով՝ հնարավորություն է ստեղծվում շրջանցել Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ավտոճանապարհի 6կմ երկարությամբ ոլորանները։
 
Շինարարական աշխատանքներին այսօր հետևել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Վերջին նորությունները

2025թ. մուտք է եղել 10743 գրություն

08-01-2026

Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

Կարդալ ավելին