ԱԶԲ պատվիրակությունն այցելել է Սյունիք

15-07-2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լյոլեին Ռոբերթսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Սյունիքի մարզ։ ԱԶԲ պատվիրակները եղել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հուսիսային հատվածում՝ Սիսիանից մինչև Բարգուշատի թունելի հյուսիսային պորտալ։ Այս տեղամասում կառուցվելու է շուրջ 27կմ երկարությամբ ճանապարհ։ Շինարարության կառուցումը նախատեսված է Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների ներգրավմամբ և ՀՀ համաֆինանսավորմամբ։
 
ԱԶԲ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նոր կառուցվելիք և գոյություն ունեցող ճանապարհների ծրագծերին, ինչպես նաև տեխնիկական պարամետրերին։ Մեկ անգամ ևս փաստվել է ճանապարհահատվածի ռազմաքաղաքական և կենսական կարևորությունը Հայաստանի համար։

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին