Մասնակցություն՝ Պամիրյան տրակտի 80-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական համաժողովին
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ավագ ինժեներ Վիգեն Տեր-Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Պամիրյան տրակտի 80-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական առցանց համաժողովին։ Այն կայացել է Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի աջակցությամբ։ Համաժողովը համախմբել էր նախագծման‚ շինարարության‚ լեռնային պայմաններում ավտոճանապարհների շահագործման ոլորտների մասնագետներին։
Առցանց կոնֆերանսի ընթացքում անդրադարձ է եղել մի շարք հարցերի‚ մասնավորապես՝ ճանապարհների վերանորոգման‚ պահպանման և տեխնիկական ուսումնասիրության համար կիրառվող ժամանակակից տեխնիկային‚ ճանապարհների վթարայնության մակարդակի վրա լեռնային տեղանքի ազդեցությանը և այլն։ Քննարկվել է նաև շինարարության ընթացքում նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին