ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվեցին ընթացիկ հարցեր

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նոյեմբերի 15-ին հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6)՝ ԱԶԲ կողմից ֆինանսավորվող հատվածներում իրականացվող շինաշխատանքների ընթացքը։
Վազգեն Պետրոսյանը հանդիպման սկզբում ներկայացրել է օրերս Վրաստան կատարած գործուղման ընթացքից մանրամասներ, որոնք մասնավորապես վերաբերում էին Վրաստանում ասֆալտբետոնե ծածկով կառուցված ճանապարհների որակին, դրանց ձմեռային սպասարկմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1 հատվածում կապալառու կազմակերպության՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության կողմից թերությունների վերացման գործընթացին։
Արծարծվեցին Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներում իրականացված աշխատանքների ծավալները, ֆիզիկական առաջընթացը։ Ներկայացվեցին նաև Մ6 միջպետական ավտոճանապարհի երկրորդ հատվածում այս պահին կատարվող աշխատանքները։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին