Քննարկվել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը
15-11-2021
Նոյեմբերի 8-12-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակության առցանց առաքելության ընթացքում քննարկվել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը։
Ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ 2013 թվականին մեկնարկած ծրագիրը լավագույն կատարողականն ապահոված ծրագրերից մեկն է, որը հաջողությամբ իրականացվում է։
ՀԲ-ի ներկայացուցիչներն ընդգծել են ճանապարհային ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամության մասին։ Անդրադարձ է կատարվել վերականգնման փուլում գտնվող ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքին։ Տեսահոլովակների միջոցով դիտարկվել են մի քանի ճանապարհահատվածներում կատարվող աշխատանքները։ Կարեւորվել է ճանապարհաշինության ընթացքում անվտանգության նորմերի պահպանումը։
Քննարկվել են նաեւ ծրագրի ֆինանսական, գնումների գործընթացին առնչվող հարցեր։
Վերջին նորությունները
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ
13-01-2026Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ12+116-կմ15+818 (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
10-01-2026Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 19-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելին2025թ. մուտք է եղել 10743 գրություն
08-01-2026Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելին