Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

15-11-2023
Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում ընդգծեց Հյուսիս-հարավի կառուցման կարևորությունը։ Փոխնախարարը հույս հայտնեց‚ որ IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ն իր մասնագիտական կարողություններն արդյունավետորեն կներդնի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքում։ Նա նշեց‚ որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշտապես հասանելի ու պատրաստ կլինի աջակցելու ընկերությանն իրականացվելիք աշխատանքների ընթացքում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը կարևորեց ստորագրվող պայմանագիրը։ Նա հույս հայտնեց‚ որ խորվաթական կազմակերպության հետ համագործակցությունը դրական արդյունք կտա ու կլինի շարունակական։ Արդեն եկող շաբաթ տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը շինարարի հետ կսկսի նախապատրաստական աշխատանքները շինհրապարակում։ Պարոն Ավետիսյանը նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցելու խորհրդատուին՝ շինարարության ընթացքում իրականացվելիք տեխնիկական հսկողությունը լավագույնս ու արդյունավետությամբ իրականացնելու գործում։
Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով‚ որ ուրախ են Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում իրենց մասնագիտական ներդրումն ունենալու հնարավորության համար։ Նա նշեց‚ որ կազմակերպությունը‚ որ պետք է աշխատանքներ ծավալի Հայաստանում‚ հայտնի է իր մեծածավալ գործունեությամբ‚ այն‚ տեխհսկողությունից բացի‚ իրականացնում է շինարարության հետ կապված մի շարք այլ գործընթացներ նույնպես՝ նախագծում‚ լաբորատոր ուսումնասիրություններ և այլն։ Պարոն Պետրոսյանը շեշտեց‚ որ գիտակցում են ծրագրի կարևորությունը‚ և վստահեցրեց‚ որ անելու են առավելագույնը լավագույն արդյունքի համար։
Հիշեցնենք‚ որ նոր կառուցվելիք Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհն ունենալու է 5 նոր փոխհատում, 6 նոր ուղեանց, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
Վերջին նորությունները
Չափագրումներ՝ միջին նորոգում իրականացնելու նպատակով
22-04-2025Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը
21-04-2025Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4 ճանապարհի կմ51+200-կմ64+174 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
21-04-2025Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին