Տեղի է ունեցել Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող ծրագրում ներգրավված կողմերի մասնակցությամբ հանդիպում
15-11-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող ծրագրում ներգրավված կողմերի մասնակցությամբ։ Ներկա էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի‚ շինարարությունն իրականացնող "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի (Իրան)‚ տեխնիկական հսկողություն կատարող Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH ինստիտուտ, Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության (Խորվաթիա), ճանապարհահատվածի նախագծումն ու հեղինակային հսկողությունն իրականացնող «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ։
Կողմերը մանրամասն քննարկել են համատեղ աշխատանքների կազմակերպման և աշխատանքային հարաբերությունների հիմանական սկզբունքները‚ ինչպես նաև շինհրապարակի նախապատրաստմանը‚ տեխնիկայի և սարքավորումների‚ անձնակազմի մոբիլիզացմանը‚ հաշվետվությունների ներկայացմանը‚ աշխատանքների իրականացման ժամկետներին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։
Հատկապես նշվել է, որ բոլոր կողմերի ջանքերը պետք է ուղղված լինեն աշխատանքների հաջող և արդյունավետ իրականացմանը, ինչը պետք է հանգեցնի միջազգային չափանիշներին համապատասխանող Քաջարան-Ագարակ հատվածի կառուցմանը։ Կողմերը հայտնել են իրենց ըմբռնումն ու պատրաստակամությունը՝ հասնելու պահանջվող արդյունքին։
Հիշեցնենք‚ որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման պայմանագիրը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի միջև կնքվել է հոկտեմբերի 23-ին։ Ըստ պայմանգրի՝ նախատեսվում է կառուցել 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ՝ 5 նոր փոխհատումով, 6 նոր էստակադայով, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելով և 17 նոր կամրջով։ Կապալառու կազմակերպությանը տրվել է որոշակի ժամանակ՝ ռեսուրսները մոբիլիզացնելու և շինարարությունը մեկնարկելու համար։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին