Հանդիպում՝ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ
15-11-2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, նախարարության և դեպարտամենտի աշխատակիցները հանդիպել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքներին առնչվող հարցեր։ Հատուկ ընդգծվել է, որ պետք է արվի հնարավորը սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ենոքյանը ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներին և աշխատակիցներին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագիրը, որի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելով արտադրական միջոցները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել ծրագրի առանձին բաղադրիչներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նաև ներկաների հարցերին։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին