Հիմնանորոգվել են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ և Գանձակ համայնքների ճանապարհները
Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի գլխավոր ճանապարհի 3,3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Ճանապարհը հիմնանորոգվել է պետականի բյուջեի հատկացումներով: Շինաշխատանքները կատարել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգվել է նաև Արծվանիստ համայնքի մոտ գտնվող Վանեվան պատմաճարտարապետական համալիր (10-րդ դար) տանող հատվածը:
Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չէին ենթարկվել վերջին երեք տասնամյակներում։ Ներհամայնքային ճանապարհի բարեկարգումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն բնակավայրի բնակչության համար, այլև մարզի զբոսաշրջային երթուղու ընդլայնման տեսանկյունից:
Գեղարքունիքի մարզում ավարտվել են ևս մեկ համայնքի՝ Գանձակի 2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհը հիմնանորոգել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին