Հիմնանորոգվել է Լճանշենից Ծովազարդ տանող ճանապարհը

15-12-2023
Հիմնանորոգվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների)։ 13.18կմ երկարությամբ ճանապարհահատվածը սկսվում է Լճանշեն բնակավայրի մոտից և հասնում մինչև Ծովազարդ։
 
Ճանապարհն ունի երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն‚ և կարևոր էր Սևանի ու Գավառի տարածաշրջանները միմյանց կապող այդ ճանապարհահատվածի բարեկարգումը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Լեոպոլդ և ընկեներ» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարել է հողային աշխատանքներ‚ տեղադրել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ կառուցվել են իջատեղեր ու մուտքեր‚ նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ գծանշումը կատարվել է ջերմաթաղանթով (տերմոպլաստ)։ Ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են աղմկոտ գոտիներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
 
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին