Քննարկում Տրանշ-2 ծրագրի վերաբերյալ
16-03-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհի վերակառուցման տեխնիկական հսկողության և ինժեների գործառույթներն իրականացնող «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկության ծրագրի ղեկավար Ռիչարդ Թադանիի հետ։
Նշենք, որ Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ նոր ճանապարհի կառուցման նպատակով պայմանագիր է կնքվել մրցույթում հաղթող ճանաչված կապալառուի հետ, որն շինհրապարակի կազմակերպման և նախաշինարարական աշխատանքներ է իրականացնում։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ողջունելով Ռիչարդ Թադանիին, նշել է, որ Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հերթական արդյունավետ համագործակցությունն է ակնկալում «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» ՀՁ-ի հետ՝ հայտնելով, որ այդ գործակցությունը կոչված է կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքի շինարարությանը: «Անձամբ ես և Ճանապարհային դեպարտամենտի թիմը պատրաստակամություն ենք հայտնում համագործակցաբար աշխատելու, բոլոր հարցերը միասին լուծելու, որպեսզի նախանշված աշխատանքները կատարվեն ժամանակին և որակով»,- նշել է պարոն Ավետիսյանը։ Նա նաև շեշտել է Հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր նշանակությունը Հայաստանի համար։
Ռիչարդ Թադանիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մինչ այժմ շինարարի և ինժեների հետ տարված աշխատանքներին, քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ինժեների թիմին, աշխատանքային ծրագրին, նշված հատվածում հողերի օտարմանը և այլն։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ շինարարությունը հնարավորինս շուտ պետք է մեկնարկի, և՜ շինարարը, և՜ ինժեները պետք է խստագույնս հետևեն աշխատանքների ժամանակացույցին՝ կատարելով պայմանագրային պարտավորությունները։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին