Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մայիսի 16-ին հանդիպել է նախարարության ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանը, ՊՈԱԿ-ի ինժեներներ։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, ներկայացնելով ճանապարհաշինության ոլորտի ծրագրերը, ընդգծել է, որ 2019 թվականին նախատեսված է իրականացնել աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ։ Նա շեշտել է, որ ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ։ «Աշխատանքները պետք է իրականացվեն որակով, պատշաճ և ժամանակին, գրաֆիկից շեղումներն անթույլատրելի են»,- նշեց նախարարի տեղակալը։
Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։
Պարոն Բադալյանը նկատեց, որ հաճախ լինելու են այցելություններ շինհրապարակներ, շինարարական բազաներ՝ տեղում ուսումնասիրելու աշխատանքների ընթացքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր։ Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները անդրադարձել են շինարարների բարձրացրած հարցերին՝ տալով սպառիչ պատասխաններ։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին