Հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը
16-05-2022
Կոտայքի մարզում հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը (կմ25+200-կմ36+000), որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է։
Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը (կմ0+000-կմ10+000), որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։
Երկու հատվածներում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։
Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի այս տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին