Հայտարարվել է 16 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-05-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է ՀՀ տարբեր ճանապարհներին 16 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Մրցույթը հայտարարվել է ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին աջակցելու համար ԵՄ կողմից Հարևանության ներդրումային գործիքով տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։
Շինաշխատանքների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է 3 չափաբաժնով։ Անվտանգության բարելավման աշխատանքներ պետք է կատարվեն Հ-17, Մ-5, Մ-9, Մ-14, Մ-2, Մ-12 և Մ-3 ավտոճանապարհների տարբեր տեղամասերում, ինչպես նաև Նորապատի տրանսպորտային հանգույցի մոտ։ Յուրաքանչյուր չափաբաժնով շինաշխատանքների իրականացման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ։
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. հունիսի 12-ը՝ ժամը 16:00։
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/procurement/tenders ։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին