Հիմնանորոգվում է Մ-2-ի՝ Մալիշկայի մոտով անցնող 7.5կմ ճանապարհահատվածը
16-05-2023
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ131+500-կմ139+000 հատվածը։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Մալիշկա բնակավայրի մոտով։
7.5կմ երկարությամբ ավտոճանապարհին շինաշխատանքները մեկնարկել են 2023թ։ Շինարարությունը կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ճանապարհաշինության ընթացքին։
Նշենք, որ հողային աշխատանքները հիմնականում ավարտված են, ընթացքի մեջ են արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքները։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։
Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին