Կկազմակերպվի ճանապարհաշինության ոլորտում նորարարական ծրագրերի ներդրման հնարավորություններին առնչվող աշխատաժողով

16-06-2021
ՀՀ ՏԿԵ նախարարությունն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2020-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում` ճանապարհային ոլորտի բարելավմանն ուղղված նորարարական մոտեցումների և մեթոդների, ճանապարհաշինության երթևեկության կառավարման և կարգավորման նոր տեխնոլոգիաների ու ինժեներական լուծումների քննարկման, ինչպես նաև ոլորտի կառավարման մոդելի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսում է անցկացնել աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ոլորտին առնչվող ինժեներական նորարարական ծրագրեր (նոր, յուրօրինակ մոտեցումներ, լուծումներ և մեթոդներ), և կքննարկվեն դրանց ներդրման հնարավորությունները։
Մեզ համար կարևոր է ոլորտի մասնագետների կարծիքը նշված թեմաների վերաբերյալ։ Բոլոր այն կազմակերպությունները և անձինք, որոնք ցանկություն կհայտնեն հանդես գալ զեկույցներով և առաջարկներով, ինչպես նաև ներկայացնել թեմաներ աշխատաժողովում լուսաբանելու և քննարկելու համար, խնդրում ենք մինչև ս/թ հունիսի 21-ը parevik@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել հիշյալ աշխատաժողովում ներկայացվելիք շնորհանդեսը(ները), ինչպես նաև նշել առարկան ներկայացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, գիտական կոչումը, աշխատանքային և (կամ) բջջային հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեն:
Կազմակերպվելիք աշխատաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել 095 541 671 հեռախոսահամարին։
Վերջին նորությունները
Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելինՃարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելին