Ալաշկերտը կունենա բարեկարգ ճանապարհ

16-06-2022
Հիմնանորոգվում է Տ-3-15, /Հ-15/-Ալաշկերտ (Տ-3-14) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+000 հատվածը։
 
Միջոցները հատկացվել են ՀՀ պետական բյուջեից։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 199 մլն ՀՀ դրամ է։
 
Շինարարությունն իրականացնում է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ ՀՀ «ՆՊԱՓ» ՓԲԸ-ն։
 
Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Ալաշկերտ բնակավայրով և երկար տարիներ չէր նորոգվել։
 
Հիմնանորոգումն այս պահին ավարտական փուլում է։ Կառուցվել են մայթեր, իջատեղեր, մուտքեր, գյուղտեխնիկայի համար անցում, ջրահեռացման համակարգ, տեղադրվել է նոր ասֆալտբետոնե ծածկ, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Առաջիկայում ճանապարհին կկատարվի գծանշում, կտեղադրվեն ճանապարհային նշաններ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին