Աշխատանքային այց՝ Իրանի Իսլամական Հանրապետություն

16-05-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
 
Այցի ընթացքում կայացել է հանդիպում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ:
 
Նախարարի հետ առանձին հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Քննարկվել են ընդհանուր բնույթի հարցեր՝ տեղեկատվության փոխանակման, իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների, ինչպես նաև այլ թեմաների վերաբերյալ։ անդրադարձ է եղել նաև բեռնափոխադրումներին առնչվող հարցերի։ Արձանագրվել են առկա խնդիրները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնելու խոչընդոտները, որպեսզի երկու երկրների միջև մեծանա ապրանքաշրջանառության ծավալը։
 
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում․ «Այս համատեքստում մենք շատ կարևորում ենք Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածը, որի կառուցումից հետո երթևեկն իրանական բեռնատարների համար ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը»,- ասել է նախարարը։
 
ԻԻՀ-ի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարիուշ Ամանի ուղեկցությամբ հայաստանյան պատվիրակությունն այցելել է Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն, որտեղ ներկայացվել են Իրանի ճանապարհների տեսահսկման, սպասարկման, բեռնատարների կշռման գործընթացները։

Վերջին նորությունները

Սիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք

10-06-2026

Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։

Կարդալ ավելին