Մասնագիտական քննարկումներ՝ Իտալիայում
16-06-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արեգ Եդիգարյանը, Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օրերս գտնվում էին Իտալիայի Հանրապետությունում։
Այցի ընթացքում Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծանոթացել են Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, դրանց կառավարման համակարգին, այցելել են շինհրապարակներ։ Մասնագիտական շահագրգիռ քննարկում է կայացել Իտալիայի ազգային ճանապարհների միությունում (ANAS), որի կազմակերպմամբ էլ այցելություն է կատարվել ճանապարհային ցանցի կառավարման կենտրոն, 2,6կմ երկարությամբ նոր կառուցվող թունելի շինհրապարակ՝ ներկայացնելու թունելի շինարարության ընթացքը, թունելաշինության նորագույն մեթոդները։ Իտալացի մասնագետների հետ քննարկվել են ճանապարհային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
ՀՀ ճանապարհաշինարարները հանդիպում են ունեցել նաև Իտալիայի շինարարական ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ճանապարհաշինական մի շարք հարցեր։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին