Հիմնանորոգվում է Ծովագյուղի կամուրջը
16-07-2024
Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/ - Սեմյոնովկա - /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։
Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Այժմ շինարարը կատարում է ափային հենարանների կառուցման աշխատանքներ։ Նախատեսվում է կառուցել մեկ թռիչքային կամուրջ (նախկինում երեք թռիչքային էր)՝ 28մ երկարությամբ‚ 10մ լայնությամբ‚ կամուրջն ունենալու է հետիոտնի համար մայթեր։ Շինարարներն այս պահին կառուցում են կամրջի 2 հենարանները։ Ըստ տեխհսկողի՝ նախագծով կկառուցվի ավելի բարձր սեյսմակայունությամբ կամուրջ։
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին