Հայաստանի 10 մարզերի 83 բնակավայրում անցկացվել է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության (Հայաստան) և «FRED Engineering» միջազգային խորհրդատվական ընկերության (Իտալիա) կողմից 2020-2021թթ. անցկացվել է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ: Արշավի ընթացքում այցեր են կատարվել Հայաստանի բոլոր մարզերի 83 բնակավայրեր, որտեղ իրազեկման և ուսուցողական հանդիպումներ են անցկացվել ծրագրի թիրախ խմբերի հետ՝ դպրոցականների կրտսեր տարիքային խմբի երեխաներ (1-ինից մինչև 5-րդ դասարանի աշակերտներ), դպրոցականների ավագ տարիքային խմբի երեխաներ (6-րդից մինչև ավարտական դասարանի աշակերտներ), դպրոցականների ծնողներ և դպրոցի մանկավարժական անձնակազմ:
Հանդիպումներին մասնակցել է ավելի քան 5700 անձ, որոնցից ավելի քան 4000-ը՝ աշակերտներ:
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը նշում է, որ հանդիպումների նպատակն էր բարձրացնել շահառուների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի շուրջ և խրախուսել նրանց անվտանգ վարքը: Ծրագրի շրջանակներում շեշտը դրվել է ճանապարհային անվտանգության այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են՝ սահմանված առավելագության արագության պահպանումը, սթափ վիճակում մեքենայի վարումը, ամրագոտու կիրառությունը, մեքենա վարելիս հեռախոսից չօգտվելը, հետիոտների և այլ խոցելի խմբերի անվտանգությունը:
Ծրագրի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական պաստառներ, ուսուցողական բուկլետներ աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար, պատրաստվել են անիմացիոն հոլովակներ։ Իրականացվել են նաև հարցումներ. մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ: Հանդիպումների շատ մասնակիցներ նշել են, որ թեև մեկանգամյա ուսուցողական հանդիպումներն օգտակար էին, սակայն դրանք է՜լ ավելի ազդեցիկ կլինեն, եթե իրականացվեն պարբերաբար: Այդ պարբերականությունը թույլ կտա և՛ թարմացնել մասնակիցների գիտելիքները, և՛ ներառել նորանոր մասնակիցների, որոնք նախկինում չեն մասնակցել հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին