Հիմնանորոգվում է Մարտունուց մինչև Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ տանող ավտոճանապարհը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ-Նովա խաչմերուկից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ տանող ավտոճանապարհը։ Ճանապարհի երկարությունը մոտ 3.5կմ է։
Կապալառուի կողմից քանդվել է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը, կառուցվում են մայթեր, ջրահեռացման վաքեր։ Մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Մոտ 2կմ հատվածում տեղադրվել է ներքին շերտը, մոտ 1.5կմ տեղամասում՝ վերին շերտը։ Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև տվյալ ճանապարհահատվածում գտնվող 3 կամուրջների հիմնանորոգման ուղղությամբ։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին