Տեղի ունեցավ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը

16-10-2018

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի «Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ-4)» ծառայությունները ձեռք բերելու նպատակով հայտարարված միջազգային բաց մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր նախագծային աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Ընդհանուր առմամբ առաջին փուլում մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 18 խորհրդատվական կազմակերպություն։ Գնահատման առաջին փուլից հետո հաջորդ փուլ է անցել 6 խորհրդատվական կազմակերպություն (Հ/Ձ Էջիս Ինթերնեյշնլ (Ֆրանսիա) և Այ Էլ Էֆ Քոնսալթինգ Ինջայնիրս Պոլսկա (Լեհաստան), Թի Փի Էֆ Գետինսա-Եվրոստուդիոս (Իսպանիա) և ենթախորհրդատու Ի Այ Էներջի Ըդվայզորի (Հայաստան), Հ/Ձ Այ Ար Դի Ինջայնիարինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջայներիա (Իտալիա), Հ/Ձ Էյ Այ Սի Պռոգետտի (Իտալիա) և Թի Ի Սի Ինֆրասթրաքչըրս (Լիտվա) և ենթախորհրդատու «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ (Հայաստան), Հ/Ձ Կոքս Քոնսալթ Ջի Բի Էյջ Քոնսալթինգ Ինջայնիրս (Գերմանիա) և Հոհվա Ինջայնիիրինգ (Կորեա), Էյարվի Ասսոշիեյթս Արքիտեքթս Ինջայնիարս & Քոնսալթանթս Փի Վի Թի (Հնդկաստան) և ենթախորհրդատու «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ (Հայաստան)։ Վերջիններիս տեխնիկական և ֆինանսական հայտ ներկայացնելու հրավեր է ուղարկվել։ Դիմել է 5 խորհրդատվական կազմակերպություն, որոնցից 4-ի լիազորված անձինք ներկա էին մրցութային հանձնաժողովի նիստին։

Հայտերի հրապարակային բացումից հետո մրցութային հանձնաժողովն առաջիկայում կիրականացնի տեխնիկական առաջարկների գնահատում։

 

 

 

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին