Ճանապարհաշինարարի մասնագիտությունը հեռանկարային է

17-03-2021

«Երիտասարդ մասնագետ Հրանտ Մինասյանն իրեն  դրսևորում է որպես կարգապահ և գրագետ ինժեներ, տրված հանձնարարությունները կատարում է բարձր պատասխանատվությամբ և ժամանակին»‚- այսպես է ներկայացնում իր կրտսեր գործընկերոջը ճանապարհաշինության ոլորտում շուրջ քառասուն տարի աշխատանքային փորձ ունեցող, համակարգող ինժեներ Ռազմիկ Հայրապետյանը։

Հրանտը 2014-2018թթ. ուսանել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատում «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» մասնագիտությամբ։ Մասնակցել է մի շարք միջազգային համաժողովների, ուսումնասիրել բիզնեսի և հանրային ծառայությունների կառավարումը։

2020թ․ երբ նոր էր ավարտել ծառայությունը ՀՀ զինված ուժերում, Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարության կողմից աշխատանքի առաջարկ ստացավ‚ և արդեն 8 ամիս է,  ինչ աշխատում է դեպարտամենտի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնում՝ իրականացնելով նախագծային, շինարարական, տեխնիկական, հեղինակային հսկողություն, ուսումնասիրություն և շինարարության վերահսկողության աշխատանքներ։

«Ճանապարհաշինության ոլորտում աշխատելիս ամեն օր կատարելագործվում ես որպես մասնագետ։ Դեպարտամենտում աշխատանքիս սկզբնական շրջանը համընկավ մեր երկրի համար բավականին դժվար ժամանակների հետ։  Համավարակն ու Արցախյան պատերազմը բարդացրել էին ճանապարհաշինարության գործընթացը Հայաստանում, սակայն շնորհիվ դեպարտամենտի անձնակազմի‚ կապալառուների աշխատանքի՝ Հայաստանում ճանապարհաշինությունը կանգ չառավ»,- ասում է Հրանտը։

Նա կարևորում է պարտականությունների բարեխիղճ իրականացումը, զուգահեռ կատարում է աշխատանքային գործընթացի բարեփոխումներ՝ ներմուծելով տեղեկատվական տեխնոլոգիաների տարրեր և փորձելով այդ բարեփոխումները դարձնել համակարգային։

«Ճանապարհաշինության  ոլորտի զարգացումը հնարավոր է արհեստավարժ մասնագետների ուժերով, իսկ արհեստավարժ ճանապարհաշինարարների թվի ավելացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն՝ Հայաստանի և արտերկրի առաջատար տեխնիկական համալսարաններում երիտասարդ կադրերի որակյալ կրթությունը կազմակերպելու համար»։

Հրանտ Մինասյանը նկատում է‚ որ բուհը հիմնականում տալիս է տեսական գիտելիքներ‚ այդ հիմքի վրա աշխատելիս ավագ գործընկերների հետ համագործակցաբար‚ պրակտիկ գործունեության ընթացքում պետք է կարողանալ կատարելագործել հմտությունները։ Բուհում սովորեցնում են՝ ինչպես նախագծել‚ շինարարություն իրականացնել‚ սակայն ոչ ոք չի սովորեցնում‚ թե այդ ամենն ինչպես կառավարել։ Դրա համար պրակտիկ աշխատանք է պետք։

Հրանտն ընդգծում է‚ որ ճանապարհաշինության ոլորտը կադրերի մեծ պահանջ ունի‚ այն հեռանկարային մասնագիտություն է։ Այսօր Հայաստանում ընթացող շինարարության մեծ տոկոսը բաժին է հասնում հենց ճանապարհաշինությանը‚ և շատ հեշտ է այս ուղղությամբ աշխատանք գտնել։ Այնպես որ՝ երիտասարդ ինժեները խորհուրդ է տալիս մասնագիտություն ընտրելիս հաշվի առնել այդ հանգամանքը։

 

 

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին