Հայտարարվել է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

17-04-2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում դաշտային աշխատանքների համակարգող վարձելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ։

Սոցիալական պաշտպանության աջակցության խորհրդատուն պետք է հանդես կգա որպես կապող օղակ Ճանապարհային դեպարտամենտի‚ շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության միջև։ Խորհրդատուն պատասխանատու կլինի նաև հիմնանորոգվող ճանապարհի նախագծի վերանայման ընթացքում նոր ազդեցությունների գնահատման‚ շահագրգիռ կողմերի (տեղական ինքնակառավարման մարմիններ‚ կադաստր և այլն) գործակցության‚ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի դրույթների իրականացման համար։

Հայտատուն պետք է ունենա առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը՝ ժամը 18.00։

Մրցույթի մասին այլ մանրամասներ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ https://armroad.am/am/procurement/tenders

 

 

Վերջին նորությունները

Միջին նորոգման աշխատանքներ՝ Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհին

27-09-2023

Նորոգվող ճանապարհը մոտ 28.2կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Ֆանտանով անցնող ճանապարհը

26-09-2023

Հիմնանորոգվող ճանապարհը նաև զբոսաշրջային ուղղություն է։ Գյուղից 2կմ հեռավորության վրա է հայտնի Գութանասարը‚ որը զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը

26-09-2023

ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատվածներ‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Կարդալ ավելին