Հանրային քննարկումներ Տրանշ-4-ում

17-04-2023
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. ապրիլի 13-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանում և ապրիլի 14-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում տեղի են ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):
Հանդիպումներին մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, ՇՄԱԳ հաշվետվություն մշակող խորհրդատու կազմակերպության, շահառու համայնքների և բնակավայրերի ներկայացուցիչներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական և տեխնիկական հարցեր։
Բոլոր շահառուները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին