Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա ճանապարհների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական և ֆինանսական առաջարկների ներկայացման հրավեր ստացած և տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքում անհրաժեշտ միավորի շեմը անցած 6 կազմակերպությունների ֆինանսական առաջարկների բացման նիստը:
Նիստը կայացել է գնահատող հանձնաժողովի անդամների և տեխնիկական առաջարկների գնահատման փուլն անցած կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նիստի ընթացքում բացվել են հայտերը և հայտարարվել ֆինանսական առաջարկները։
Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին