Քննարկվել է Տրանշ-2-ի 34կմ-ի շինարարության ընթացքը
17-05-2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը և բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետ Մարիամ Թաթուլյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում հանդիպել են շինարարությունն իրականացնող «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ի ծրագրի ղեկավար Դանիել Ֆեռնանդես Մենենդեսի և նրա թիմի անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ-ինժեներ Պիեռ Մյուրիսը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր։ Մասնավորապես‚ անդրադարձ է եղել շինարարության ժամանակացույցին և որակին։ Անի Հակոբյանն ընդգծել է շինհրապարակում իրականացվող աշխատանքների տեսանելի առաջընթացը, քննարկվել է ծրագրի շրջանակներում համապատասխան փաստաթղթերի և հաշվետվությունների պատշաճ և ժամանակին ներկայացնելու կարևորությունը։
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին