Լուկաշինցիներն այսուհետև բերքը հեշտությամբ կհասցնեն շուկաներ. վերականգնվել է Լուկաշին-Հ17 3.15 կմ ճանապարհահատվածը

17-06-2021

Արմավիրի մարզում ավարտվել են Լուկաշին-Հ17 ճանապարհի 3.15 կմ երկարությամբ հատվածի վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը վերանորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Շինաշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Շինարարը նշում է, որ ճանապարհի ծածկն ամբողջությամբ քայքայված էր։ Կապալառուն կատարել է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, նոր ճանապարհային պատվածքի կառուցման, անվտանգության տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ։ Վերանորոգվել է նաև ճանապարհի վրա գտնվող կամուրջը։ Ճանապարհի վրա կառուցվել են նաև իջատեղեր դեպի դաշտեր և այգիներ, անցումներ գյուղատնտեսական տեխնիկայի համար։

Լուկաշինի բնակիչ Ռազմիկ Զեյնալյանի հավաստմամբ՝ համայնքի բնակիչները գոհ են շինարարական աշխատանքների որակից։ Շնորհակալությամբ հայտնում են, որ շինարարը իր միջոցներով բարեկարգել է նաև պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող այգու մուտքը։ Ռազմիկ Զեյնալյանը նշում է, որ ճանապարհի վերանորոգումը բազմաթիվ խնդիրներ է լուծում իրենց համար. այլևս ավտոմեքենաների վերանորոգման համար մեծ ծախսեր չեն կատարում, վերացել է փոշին, իրենց բերքը հեշտությամբ են հասցնում տարբեր շուկաներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը համայնքի բնակիչների հետ զրույցում նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ համայնքներում վերանորոգված ճանապարհներին վարորդները մեքենաներն ավելի արագ են վարում, ուստի կոչ արեց չգերազանցել թույլատրելի արագությունը, ուշադիր հետևել ճանապարհային նշաններին՝ վթարներից խուսափելու համար։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին