Հիմնանորոգվում է Տ-2-31, /Տ-2-30/ - Բերդիկ - /Հ-9/ (Այգեստան) ավտոճանապարհը

17-06-2022
Հիմնանորոգվում է Տ-2-31, /Տ-2-30/ - Բերդիկ - /Հ-9/ (Այգեստան) ավտոճանապարհի կմ0+000-կմ2+100 հատվածը։
Տեղական նշանակության 2.1կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Բերդիկ և Այգեստան բնակավայրերը։ Մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ էր։
Շինարարական աշխատանքները կատարում է «Արհովշին» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «ՀՀ պետական նախագծերի արտագերատեսչական փորձաքննություն» ՍՊԸ-ն։
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, պայմանագրային արժեքն է մոտ 360 մլն դրամ։
Կապալառուի կողմից իրականացվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, տեղադրվել են ջրահեռացման վաքեր, մեկնարկել է ասֆալտապատումը, նորոգվում են նաև ճանապարհին առկա կամուրջները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա աշնանը:
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին