Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ

17-06-2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասերում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։
32կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը։
Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Ավան-Խնուսիկ ճանապարհի 2.2կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
26-03-2025Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ-33 /Մ-3/(Ստեփանավան) Ագարակ-Յաղդան-/Հ-35/ ճանապարհի կմ8+110-կմ23+873 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
26-03-2025Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 4-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթ
25-03-2025Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 4-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին