Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե ճանապարհի հիմնանորոգումը բնակավայրերի տնտեսական զարգացման խթան կդառնա

17-08-2020

Հ-34, Մ3-Ստեփանավան-Պրիվոլնոյե-հայ-վրացական սահման 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ Ճանապարհն անցնում է Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե բնակավայրերով։ Ճանապարհի հիմնանորոգումն այս տարածաշրջանի բնակիչների ամենակարևոր խնդիրներից էր։ Այն բնակավայրերի համար տնտեսական զարգացման խթան կդառնա, կբարելավի բնակիչների բարեկեցությունը։

Կապալառու կազմակերպությունը հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում։ Կտեղադրի նաև ասֆալտբետոնե ծածկ‚ կկատարի գծանշում։

Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 134 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին