Ավարտական փուլում են Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ավարտական փուլում են գտնվում ճանապարհի՝ Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Նշված հատվածում իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի և անվտանգության տարրերի տեղադրում։ Վերականգնվում է նաև 2018-ի հունիսին փլուզված հենապատը։
Ճանապարհի՝ Թումանյանից Ալավերդի ձգվող հատվածում կատարվում են հողային, իսկ Բագրատաշեն-Նոյեմբերյան խաչմերուկ տեղամասում՝ կողնակների կառուցման աշխատանքներ։
Սեպտեմբերի 14-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Մ6 ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանն այցելել էր վերականգնվող ճանապարհահատվածներ՝ շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։ Հանդիպումներ են կայացել կապալառու կազմակերպությունների և Մ-6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականցնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։
Վերջին նորությունները
Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելինՃարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելին