Ճանապարհաշինարարները մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում մարզերում կենսական նշանակության ճանապարհները վերականգնելիս շինարարական կազմակերպությունները սերտորեն համագործակցում են (նույնիսկ աշխատանքային պարտականություններից դուրս) համայնքների բնակիչների‚ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Կապալառու կազմակերպությունների պատասխանատուները նշում են, որ իրենց համար կարևոր է համագործակցությունն այն համայնքների բնակիչների հետ, որտեղ աշխատում են։ Ուզում են ոչ միայն լավ ճանապարհ կառուցել գյուղական համայնքների բնակիչների համար, այլև իրենցից հետո լավ համբավ թողնել։ Եվ այդ համագործակցությունը բազմաբնույթ է։ Օրինակները բազմաթիվ են։ Մասնավորապես‚ Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներ իրականցնող «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի շինարարներն իրենց տեխնիկայով մասնակցել են Բագրավան համայնքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին։
Ինչպես պատմում է «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բագրատ Բուդաղյանը‚ շինարարության ընթացքում տեղեկացան‚ որ Շիրակի մարզի Բագրավան համայնքում այրվում էր 1500 տուկ խոտ։ Լուրը ստանալուն պես շինարարները իրենց ջրցան մեքենաներով‚ այլ տեխնիկայով անմիջապես շտապել են դեպքի վայր‚ գյուղացիների հետ պայքարել կրակի դեմ‚ կատարել հրդեհաշիջման աշխատանքներ մինչև հրշեջների ժամանումը։ «Խոտը շատ մոտ էր բնակելի տներին‚ ուստի ամեն գնով պետք է կանխեինք կրակի տարածումը‚ հակառակ դեպքում տները նույնպես կբռնկվեին։ Հրշեջները շատ արագ հասան‚ և միասին հանգցրինք կրակը»‚- ասում է պարոն Բուդաղյանը՝ ավելացնելով‚ որ իրենց բոլորի պարտքն էր րոպե առաջ հասնել ու օգնել գյուղացիներին մարել հրդեհը։
«Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Շիրակի մարզի Բագրավան համայնքում բռնկված հրդեհի տարածումը կանխելու և հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար արժանացել է պատվոգրի։ Շնորհակալագրի են արժանացել նաև Շիրակի մարզպետարանի կողմից։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին