Սևանի բնակիչները գոհ են Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ-4 ճանապարհի վերականգնման աշխատանքներից

17-12-2021

Ավարտվել է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ-4 ճանապարհի վերականգնումը։ Ճանապարհի երկարությունը մոտ 5.3կմ է։ Այն վերականգնվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի համակարգող ինժեներ Ռուբեն Ավագյանի տեղեկացմամբ՝ երթևեկելի մասի վրա կատարվել են մոտ 37 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ, ասֆալտապատվել են մոտ 11 հազար քմ մայթեր, 7500 քմ մուտքեր և իջատեղեր, մոնտաժվել է 3700 գծամետր ջրահեռացման համակարգ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով և այլն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը նշեց, որ Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ-4 ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արվել են բարձր որակով, ինչը հաստատվեց նաև շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների, մարզպետարանի, աշխատանքների տեխնիկական, հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, Սևան համայնքի բնակիչների կողմից։ Պարոն Զուլալյանը տեղեկացրեց, որ կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009 թվականից, և մինչ օրս ՀՀ բոլոր մարզերում վերականգնվել է ավելի քան 800կմ ճանապարհ։ Այս փուլում իրականացվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ 7 մարզում նորոգվում է մոտ 68կմ 12 ճանապարհահատված։ Դրանցից 10-ի ավարտը նախատեսված է այս տարի (մի քանիսն արդեն հանձնվել են շահագործման), 2-ի աշխատանքները կշարունակվեն 2022 թվականին։ Նարեկ Զուլալյանը նշեց, որ վերականգնվող կենսական նշանակության ճանապարհներն ընտրվում են սահմանված մեթոդաբանության համաձայն՝ հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները՝ տնտեսական չափորոշիչ (տնտեսական ներքին վերադարձելիության նորմա), սոցիալական չափորոշիչներ (շահառու բնակչություն), աղքատության չափորոշիչներ (աղքատ բնակչության տոկոս)‚ ճանապարհի վիճակի հետ կապված չափորոշիչներ (վատ վիճակում գտնվող ցանցի տոկոս) և այլն։ Ըստ նշված ցուցանիշների՝ ընտրվում են այն ճանապարհները, որոնք ունեն առաջնահերթության բարձր ինդեքս։

Շինաշխատանքներն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Սևան համայնքի բնակիչներն ընդգծում են աշխատանքների բարձր որակը։ Աշոտ Ասատրյանն իր երախտագիտությունն է հայտնում և՜ շինարարներին, և՜ պատվիրատուին, և՜ ֆինանսավորողներին։ Ըստ նրա՝ ավելի քան 30 տարի ճանապարհը չէր նորոգվել։ Հիմա արդեն եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ ունեն։

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին