Մեկնարկել է «Գնումներ և պայմանագրերի կառավարում» թեմայով դասընթացը

18-01-2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կազմակերպմամբ հունվարի 18-ից 21-ն անցկացվում է «Գնումներ և պայմանագրերի կառավարում» թեմայով դասընթաց։ Այն տեղի է ունենում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Դասընթացին մասնակցում են Ճանապարհային դեպարտամենտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային զարգացման հիմնադրամի և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Վերապատրաստման շրջանակներում մասնակիցները կբարելավեն իրենց գիտելիքներն ու հմտությունները միջազգային չափանիշներին համապատասխան գնումների և պայմանագրերի կառավարման գործընթացներում։

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին բացման խոսքում, ողջունելով ներկաներին, վստահություն հայտնեց, որ այս սեմինարը մեծապես կնպաստի ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնող մասնագետների կարողությունների զարգացմանը։ Ըստ պարոն Սպանտիգատիի՝ որքան խորությամբ ծանոթանանք ծրագրերի կառավարման նրբություններին, այնքան ավելի արդյունավետ կկարողանանք կազմակերպել, կառավարել ու ավարտին հասցնել նախագծերը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշեց, որ հիմնադրամն իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ ծրագրերը կյանքի կոչելիս կարևորվում է մասնագետների կարողությունների զարգացումը։ Այդ հարցում հիմնադրամին մշտապես աջակցում են և՜ ԱԶԲ-ն, և՜ մյուս գործընկերները։ Պարոն Մաչյանը հույս հայտնեց, որ սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները լայնորեն կօգտագործվեն աշխատանքային պրոցեսում՝ բարձրացնելով ծրագրերի կառավարման արդյունավետությունը։  

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը, ներկայացնելով քառօրյա սեմինարը վարող Շամբու Քեյսիին, տեղեկացրեց, որ վերջինս միջազգային դասընթացներ վարելու մեծ փորձ ունեցող ինժեներ է: Համանման դասընթացներ նա վարել է տարբեր երկրներում։ Պարոն Զուլալյանն ընդգծեց նաև այն փաստը, որ վարկային ծրագրերը ներառում են նաև մասնագետների կարողությունների զարգացման բաղադրիչ, ինչը նպաստում է տեղի կադրերի վերապատրաստմանը, միջազգային ծրագրերի ընթացակարգերի ծանոթացմանը։

Առաջիկա օրերին դասընթացի մասնակիցները կքննարկեն ԱԶԲ քաղաքականությունը, կարգավորումները, ուղեցույցները, կանդրադառնան FIDIC պայմանագրերի, ծրագրերի, վեճերի կառավարման նրբություններին, գնումների վերաբերյալ տեղեկատվության կառավարմանը, COVID 19-ի պայմաններում ծրագրերի իրականացման և այլ թեմաների:

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին