Հանրային իրազեկման հանդիպում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գրասենյակում 2019թ. փետրվարի 22-ին՝ ժամը 12-ին, տեղի կունենա հանրային իրազեկման հանդիպում ներկայում Համաշխարհային բանկի հետ քննարկվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի և Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթի նախագծերի վերաբերյալ: Հանրային լսումներին հրավիրված են մասնակցելու ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների ներկայացուցիչներ:
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի և Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթի նախագծերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով
https://armroad.am/am/safeguard/social-impact-and-resettlement/lar-documents
https://armroad.am/am/safeguard/environmental-impact/other-1513764354
Վերջին նորությունները
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ
13-01-2026Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ12+116-կմ15+818 (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
10-01-2026Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 19-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելին2025թ. մուտք է եղել 10743 գրություն
08-01-2026Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելին