Նախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար

18-02-2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրինությունն աշխակազմի ներկայացուցիչների համար կազմակերպել է նախագծերի կառավարման (Project Management) դասընթաց։ Այն վարում է Արմեն Մինասյանը‚ ով մասնագիտությամբ ճարտարապետ է‚ քաղաքաշինարար‚ նախագծերի կառավարման դասավանդման ոլորտում մեծ փորձ ունի։

Արմեն Մինասյանը գովելի է համարում այն փաստը‚ որ պետական կազմակերպություններում նախաձեռնվում են աշխատակազմի հմտությունների զարգացմանն ուղղված նման դասընթացներ։ Ըստ նրա՝ սա գրագետ մոտեցում է նախագծերի կառավարման տեսանկյունից։ Պարոն Մինասյանը նկատում է նաև‚ որ լսարանը‚ ում հետ ինքն աշխատում է Ճանապարհային դեպարտամենտում‚ փորձառու է‚ սակայն դասընթացի միջոցով փորձելու են ամրապնդել‚ դասակարգել ունեցած գիտելիքները և լրացնել ու փոխանցել լրացուցիչ գիտելիքներ՝ տալով համապարփակ տեղեկատվություն։

Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։ Նախագծերի կառավարման դասընթացի նպատակն է գիտելիքների, հմտությունների, գործիքների ու մեթոդների փոխանցում աշխատակիցներին‚ որոնք կիրառվեն աշխատանքների նախագծման գործընթացում՝ նախագծի պահանջներին համապատասխան։

 

 

 

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին