Թալին-Գյումրի ճանապարհահատվածում փոսային նորոգումները շարունակվում են

18-05-2020

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում, շինարարական աշխատանքներ կատարող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ։ Լանջիկ-Գյումրի ճանապարհի սկզբնամասից արդեն իսկ արվել են փոսային նորոգումներ ասֆալտբետոնե ծածկով։ Մյուս հատվածներում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, և այսօրվանից արդեն վերսկսվել են ճանապարհին գոյացած փոսերն ասֆալտբետոնով նորոգումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, կապալառու կազմակերպության և Շիրակի մարզպետականի  ներկայացուցիչները շրջայց են կատարել՝ հետևելով ընթացիկ աշխատանքներին։ Նշվել է, որ աշխատանքներն այնպես պետք է կազմակերպել, որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառվեն երթևեկության մասնակիցներին։

Գալուստ Տերտերյանը Թալինի բնակիչ է, աշխատում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունում։ Նորոգվող ճանապարհին կարգավորում է երթևեկությունը, վարորդներին ուղղություն ցույց տալիս։ Նա նկատում է, որ շինարարության ընթացքում շնորհակալական բազմաթիվ խոսքեր են լսում։ «Շատ վարորդներ կանգնում և շնորհակալություն են հայտնում մեզ աշխատանքի համար։ Նորոգումները կաարվում են, և ժամանակ է հարկավոր դրանք ավարտին հասցնելու համար»,- նշում է Գալուստ Տերտերյանը։ Նա նաև պատմում է, որ արդեն չորս տարի աշխատում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունում. «Հյուսիս-հարավի շինարարությունն օգնում է մեր տարածաշրջանի բնակիչներին լուծել սոցիալական հարցերը, չմեկնել արտագնա աշխատանքի։ Չենք դժգոհում, աշխատավարձը ժամանակին տալիս են։ Ինձ նման շատերն են այստեղ աշխատում՝ Արթիկից, Գյումրիից, Ազատանից, այլ բնակավայրերից»։

Նշենք նաև, որ Մաստարայի մոտ գտնվող ճանապարհահատվածում շինարարի կողմից տեղադրվել է խողովակ՝ անձրևաջրերի կուտակումը հեռացնելու համար։ Այդպիսով տրվել է ժամանակավոր լուծում՝ մինչև շինաշխատանքների ավարտը։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին