Հիմնանորոգվում է Քեթիի լեռնանցքով անցնող ճանապարհահատվածը
18-07-2023
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ143+300 հատվածը։ 1.8կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։ Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում։ Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին