Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհի 5կմ հատվածը
18-07-2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ու փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Արման Խաչատրյանն այցելել են շինհրապարակ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։ Նշենք, որ Մուսայելյան գյուղում կառուցվում են մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր, կառուցվում է հողային պաստառը։ Ճանապարհային դեպարտամենի պատասխանատուները շինարարի հետ քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին