Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
18-08-2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան շուրջ 60կմ երկարությամբ ճանապարհի հյուսիսային հատվածի (27կմ) ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների, ինչպես նաև հարավային հատվածի (շուրջ 24կմ) շինաշխատանքների ինժեների (տեխնիկական հսկիչի) խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացներին։
Օրակարգային այլ հարցերով քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի ներդրումային ծրագրի գնումների պլանը, նույն ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացին առնչվող հարցեր։
Մանրամասներ են ներկայացվել նաև Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների տեխնիկական բնութագրի վերաբերյալ:
Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին