Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում ընդունեցին Համաշխարհային բանկի պատվիրակությանը

18-09-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի (ՀԲ) թիմի հետ, որը սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։

Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների ծրագրի թիմի ղեկավար, տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովայի և թիմի համաղեկավար, մայրուղիների ավագ ինժեներ Ռոդրիգո Արխոնդո Կալաոյի ղեկավարած պատվիրակության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը, ճշգրտվել է առաջիկա օրերին ՀԲ աջակցությամբ կառուցվող ճանապարհների շինհրապարակներ այցելության ժամանակացույցը։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նոր ծրագրի հեռանկարներին, որի կոնցեպտը պետք է մշակվի և Համաշխարհային բանկի քննարկմանը ներկայացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ընդգրկելով կենսական նշանակության  նոր ճանապարհներ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը միայն ճանապարհաշինական նախագիծ չէ, այլև մեծ է այս ծրագրի սոցիալական ազդեցության բաղադրիչը, որն օգնում է գյուղական համայնքների բնակիչներին բարձրացնել կենսամակարդակը, հասանելի դարձնել և ամրապնդել համայնքների կապը շուկաների հետ։

 

 

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին