Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Բնապահպանական և սոցիալական երաշխիքներն ու բողոքների լուծման մեխանիզմները» թեմայով հանդիպում, որին մասնակցում էին ճանապարհները վերականգնող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նման հանդիպումներ տեղի են ունենում պարբերաբար՝ կապալառուների հետ պայմանագրեր կնքելուց հետո։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը նշեց, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ ծրագրի իրականացման ժամանակ պետք է աշխատել խուսափել շրջակա միջավայրի վրա ազդեցություն թաղնելուց կամ նվազագույնի հասցնել, մեղմել կամ փոխհատուցել հասցված վնասներն ու ապահովել բնապահպանական կայունությունը։ Մշակվել է բնապահպանական սոցիալական կառավարման շրջանակ, որը նկարագրում է, թե ինչ հնարավոր էկոլոգիական ազդեցություններ կարող են ծագել, ինչ մեղմող միջոցառումներ է պետք նախատեսել և ընդհանրապես՝ ինչպես գործել։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին