Քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր

18-09-2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) կանխարգելմանն ուղղված հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը, նախարարության և ճանապարհային ոստիկանության այլ ներկայացուցիչներ։

Տիկին Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականության համատեքստում բոլոր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում առաջնահերթություն է տրվում ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներին։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները պետք է իրականացվեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու ելակետից։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում արվելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտի ձևավորման ուղղությամբ, ինչը կնպաստի, որպեսզի բարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, վեր հանված խնդիրներն ու ձեռնարկված միջոցառումները, շեշտադրվել է ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։ 

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Այս համատեքստում արձանագրվել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ թույլ չտալու համար երթևեկության սահմանված արագության գերազանցումը։

Կարևորվել է ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալների բազային ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների հասանելիության ապահովումը, ինչը կօգնի, որպեսզի ավելի արագ արձանագրվեն վթարավտանգ հատվածները, դրանց վերացման ուղղությամբ տրվեն ինժեներական լուծումներ, իսկ ճանապարհների նորոգումից առաջ՝ նախագծման փուլում, նախագծող կազմակերպություններին արվեն համապատասխան առաջարկություններ։ 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Ճանապարհային ոստիկանության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնեն համատեղ շրջայցեր՝ ուսումնասիրելով ճանապարհային անվտանգության խնդիրները։ Արծարծվել են նաև միջպետական ճանապարհների լուսավորման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման և բազմաթիվ այլ հարցեր։

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին