Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։ Նշենք‚ որ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ էր եկել որևէ տեղ չարձանագրված ստորգետնյա կոյուղագիծ, այդ իսկ պատճառով առաջացել էր ճանապարհի վերանախագծման անհրաժեշտություն:
Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար։ Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին