Բագրատաշենի նոր կամրջի կառուցման շրջանակներում մեկնարկում է ազդակիր հողերի օտարման գործընթացը

18-10-2020
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման համար Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվել են հանրության գերակա շահ։
 
Արդեն իսկ պատրաստ են նախագծային փաստաթղթերը, որոնց համաձայն՝ կամրջի կառուցման արդյունքում ազդեցության են ենթարկվում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում գտնվող 3 միավոր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի որոշ հատվածներ: Ազդակիր հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը սահմանվել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:
 
Բագրատաշենի սահմանային անցակետի նոր կամրջի շինարարական փուլը կմեկնարկի հողերի օտարման գործընթացից ու տարածքում առկա շինության և այլ կառուցվածքների ապամոնտաժումից հետո։
 
Տավուշի մարզի Այրում համայնքի կողմից ստացվել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության թույլտվությունը։ Հիշեցնենք‚ որ Դեբեդ գետի վրա կառուցվելիք, Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող «Բարեկամություն» անունը ստացած նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կամուրջն ունենալու է մոտ 200 մետր երկարություն‚ չորս երթևեկելի գոտի, ինչն ավելի դյուրին կդարձնի երկու երկրների բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները‚ կբարձրացնի սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։
 
Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ ընթանում են նախաշինարարական գործողություններ‚ որոնց ընթացքում տեղափոխվում են տարածքում առկա հաղորդակցուղիները‚ ցանկապատվում է շինհրապարակը‚ կատարվում են շինարարության նախապատրաստական այլ գործընթացներ։ Նույն գործընթացներն իրականացվում են նաև վրացական կողմում։
 
Կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառուն իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունն է‚ կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպությունը։

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին