Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհի 1.3-րդ կմ-ի վրա գտնվող քայքայված կամուրջը
18-10-2021
Վերականգնվել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրից դեպի Մրգաշատ տանող ավտոճանապարհի (Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ - /Մ-3/ (Վարդանաշեն) կմ 1+300 հատվածում գտնվող կամուրջը։ Նշված ճանապարհը նորոգվել է մոտ երկու տասնամյակ առաջ և այժմ անբարեկարգ վիճակում է։ Տարիների ընթացքում քայքայվել էին ճանապարհի 1.3-րդ կիլոմետրի վրա գտնվող կամրջի բետոնե պանելները, առաջացել էին նստվածքներ, և փոսային նորոգումներով ու ընթացիկ սպասարկման աշխատանքներով հնարավոր չէր վերացնել առկա թերություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։
Նշված ճանապարհը սպասարկող «Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից ճանապարհի ընթացիկ պահպանման և սպասարկման շրջանակներում երթևեկելի մասում փոխվել են կամրջի 3 պանելները, տվյալ հատվածում կատարվել են բետոնապատման և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքներն իրականացվել են ճանապարհի անցանելիությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ ճանապարհի տարբեր հատվածներ ներառված են 2022թ. հիմնանորոգման ծրագրերում։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին