Սեմինար՝ նվիրված միջպետական, հանրապետական ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նոյեմբերի 23-ին՝ ժամը 14.00, Holiday Inn Yerevan-Republic Square կենտրոնում (հասցե՝ Ամիրյան 2) կազմակերպում է սեմինար, որի ընթացքում կներկայացվեն մանրամասներ ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթին դիմելու ընթացակարգերի մասին։
Նշենք, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 04.11.2010թ. թիվ 1419-Ն որոշման մեջ։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին կծանոթացնեն կատարված փոփոխություններին, ինչպես նաև կմանրամասնեն մրցույթին դիմելու կարգը։
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կցանկանան մասնակցել սեմինարին, խնդրում ենք մինչև նոյեմբերի 22-ը՝ ժամը 18.00, դիմել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին՝ զանգահարելով 010 562533 հեռախոսահամարով։
Վերջին նորությունները
Աշխատանքներ են տարվում ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ
28-06-2022Տարվող աշխատանքները նպատակ ունեն կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարների աճը։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ
28-06-2022Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հուլիսի 25-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելին